Երաշխիքի պայմաններ

TicToc ժամացույցների խանութը սրահը հանդիսանում է NIKOLAY հայկական ժամացույցների պաշտոնական ներկայացուցիչը և առաջին սպառողին երաշխավորում է, որ տվյալ ժամացույցը ձեռքբերման օրվանից հետո 1 (մեկ) տարվա ընթացքում բնականոն օգտագործվելու դեպքում զերծ կլինի թերություններից: Այդ ժամանակահատվածում բնականոն օգտագործման պայմաններում թերություն ի հայտ գալու դեպքում ժամացույցը կարող է անվճար վերանորոգվել կամ փոխարինվել (TicTocխանութ-սրահի հայեցողությամբ) եթե դրան տրվել է երաշխիք սրահի կողմից (ժամացույցի հետ կցվել է տվյալ փաստաթուղթը):

Ժամացույցը պետք է գնված լինի TicToc ժամացույցների խանութ-սրահից և երաշխիքային քարտը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. գնման ամսաթիվը, ժամացույցի պատյանի դարձերեսին նշված սերիական համարը, TicToc խանութի պաշտոնական կնիքը կամ վաճառողի ստորագրությունը: Երաշխիքային փաստաթուղթը պետք է ժամացույցի հետ ներկայացվի գնման խանութ:

Այս սահմանափակ երաշխիքը չի վերաբերում մարտկոցներին, գոտիներին, ժամացույցի քերծվածքներին, ինչպես նաև բնականոն կրման, պատահարների, սխալ օգտագործման կամ TicToc խանութ-սրահից այլ սպասարկման կենտրոնում կատարած որևէ ձևափոխության, սպասարկման կամ վերանորոգման արդյունքում հետևանք հանդիսացող վնասվածքներին:

Սույն երաշխիքի պայմանները որևէ անձի կամ ընկերության կողմից փոփոխության ենթարկվել չեն կարող:


Սպասարկում

Երաշխիքային

Երաշխիքային սպասարկում պահանջվելու դեպքում պատշաճ փաթեթավորեք Ձեր ժամացույցը (տես ստորև) և (1) վաճառքի կտրոնի բնօրինակի և (2) TicToc խանութ-սրահի պահանջագրի ձևանմուշի լրացված օրինակի հետ միասին բերեք TicToc խանուրթ-սրահ (ք.Երևան, Մաշտոցի 7 հասցեով)


Ոչ երաշխիքային 

TicToc խանութ-սրահի սպասարկման կենտրոնը կատարում են նաև մեր սրահից կամ այլ խանութներից ձեռք բերված ժամացույցների վերանորոգում և հետերաշխիքային սպասարկում: 


Մարտկոցի փոխարինում

TicToc ժամացույցների խանութ-սրահáõÙ կարող է նաև փոխíել Ձեր ժամացույցի մարտկոցը` առաջարկելով շվեյցարական բարձրորակ օրիգինալ Ռենատա, Սոնի, Էներջայզեր կամ այլ արտադրողի կողմից ներկայացված մարտկոցներ:


Ժամացույցի փաթեթավորումը

Ձեր ժամացույցը հուսալի փաթեթավորեք փափուկ նյութով՝  ցնցումներից պաշտպանելու նպատակով: Չմոռանաք ներառել Սպասարկման  պահանջագրի ձևանմուշի լրացված օրինակը:


Լրացուցիչ տեղեկություններ

Վաճառքի կտրոնի բնօրինակը արտադրանքի հետ չվերադարձվելու կամ վերանորոգումը երաշխիքով նախատեսված չլինելու դեպքում վերանորոգման բոլոր աշխատանքները կլինեն վճարովի